ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղեկավարելու է ամերիկյան պատվիրակությունը ԵԱՀԿ գագաթաժողովում, որը կայանալու է Ղազախստանում դեկտեմբերի 1-2-ին: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարի՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Ռոբերտ Բլեյքը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի լսումներին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԵԱՀԿ գագաթաժողովը կայանալու է Աստանայում դեկտեմբերի 1-2-ին: Վերջին տվյալներով, իրենց մասնակցությունը հաստատել են ԵԱՀԿ անդամ եւ գործընկեր 67 երկրներից 61-ը:





























