Բաքվի Շիրվանի ոստիկանական բաժանմունքում նոյեմբերի 18-ի գիշերը մահացել է զինվորական կոմիսար:

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հեյդար Ալիեւի պողոտայում իրար են բախվել երեք մեքենաներ, որոնցից  Volkswagen Touareg-ի ղեկին եղել է Ռաուֆ Հուսեյնովը: Վերջինս եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ոստիկաններն առաջարկել են նրան  գալ հիվանդանոց եւ ստուգում անցնել: Ի պատասխան նա վիրավորել է ոստիկաններին: Նրան բերման են ենթարկել բաժանմունք, որտեղ եւս վեճի է բռնվել ոստիկանների հետ: Վեճը հանգեցրել է սրտի կաթվածի, եւ չնայած բժշկական օգնությանը, նրան չի հաջողվել փրկել:

Հուսեյնովը եղել է Զարդաբի շրջանի զինվորական կոմիսարը: