Իրանում ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանության մեջ մեղադրվող Սակինե Աշտիանիի դատական գործը դեռ շարունակվում է: «Որեւէ խնդիր չկա այդ գործի հետաքննության համար»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:

Նա հայտարարել է, թե իր տեղեկություններով ԱՄՆ-ում մահվան դատավճիռ է կայացվել 53 կանանց նկատմամբ, բայց ոչ ոք դա անարդար չի անվանում: «Այնտեղ վճռի կայացումը օրինական է, իսկ երբ Իրանում նման որոշումներ են կայացվում, դա գնահատվում է որպես մարդու իրավունքների խախտում»,- ասել է Ահմադինեժադը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: