Այսօր` նոյեմբերի 18-ին ժամը 11:40-ի սահմաններում անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Բարեկամության 2 շենքում ռումբ է դրված եւ մինչեւ ժամը 15:30-ը պայթելու է:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքում են տեղակայված ՀՀ Կոտայքի մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունը, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը եւ Աբովյան քաղաքի դատախազությունը:
Այս պահին շենքում են գտնվում Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի ստորաբաժանման աշխատակիցները, Աբովյան քաղաքի ոստիկանապետը, ԱԱԾ Աբովյանի բաժնի պետը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, փրկարար եւ «1-03» ծառայության աշխատակիցները։ Շենքի ներսում սակրավորները շների օգնությամբ որոնողական աշխատանքներ են կատարում։ Տարածքում հավաքվել են նաեւ հետաքրքրասեր քաղաքացիներ:
Ռումբ չհայտնաբերելու հետեւանքով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Սակայն քանի որ ահազանգում նշվել է, որ ռումբը կարող է պայթել մինչեւ ժամը 15։00-ը, փրկարար ծառայության աշխատակիցները եւ ոստիկանները դեռեւս շարունակում են մնալ շենքի տարածքում։





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























