Մոսկվայում թալանել են հայ գործարարի տունը:

Ինչպես «Ռոսբալթ»-ին հայտնել են իրավապահները, տուժողը Հայաստանի 27-ամյա քաղաքացի է, ով Մոսկվայում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նախօրեին միջանցքում նրա վրա են հարձակվել երեք անհայտ անձ՝ զինված եւ դիմակավորված: Սպառնալով դանակով՝ նրանք ստիպել են բացել դուռը եւ հարձակվել են ընտանիքի անդամների վրա: Չարագործները ծեծի են ենթարկել գործարարին, նրա 27-ամյա քրոջը, մորն ու մոր ընկերուհուն՝ պահանջելով իրենց ցույց տալ արժեքավոր իրերի տեղը:

Արդյունքում գողերը տարել են ոսկերչական իրեր եւ 19 հազար ռուբլի: Տուժածն իր վնասը գնահատել է 4,5 միլիոն ռուբլի: Հարուցվել է քրեական գործ: