Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չի հաստատել եւ չի հերքել լրատվամիջոցներում տարածված լուրերը իր հնարավոր պաշտոնանկության մասին:

« Դա այնքան հնացած թեմա է, որ ես չեմ ուզում անդրադառնալ դրան»,- հավաստիացրել է Պողոսյանը՝ հայտարարելով, թե ուրախ է նրանց համար, ովքեր նման ակտիվությամբ իր մասին լուրեր են տարածում:

Նշենք, որ լրատվամիջոցնորում տեղեկություններ են տարածվում Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկության մասին՝ այդ ոլորտում հայտնաբերված խախտումների պատճառով: