Սան Մարինոյի հավաքականը կրկնեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացիկ ընտրական մրցաշարի հակառեկորդը` մրցակցի ստադիոնում 0:8 հաշվով պարտվելով ֆիններին: Առաջին անգամ Սան Մարինոն նույն հաշվով պարտվել էր Հունգարիային: Ֆինլանդիան առաջին միավորները վաստակեց ընտրական մրցաշարում:

E խումբ

Ֆինլանդիա - Սան Մարինո` 8:0

F խումբ

Խորվաթիա - Մալթա` 3:0

Խորվաթիայի հավաքականը Զագրեբում ընդունեց Մալթայի թիմին եւ հաղթեց 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Նիկո Կրանչարը: Հաջորդ տարին խորվաթները կսկսեն հույների նկատմամբ երկու միավորի առավելությամբ: Մալթան չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: