Նոյեմբերի  17-ին`ժամը 10.34-ին, Արագածոտնի մարզի Արտենիի  գյուղապետը հաղորդել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Խ. Բաղդասարյանին պատկանող 10 ոչխար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 15-ին`ժամը 10.00-ի սահմաններում,  Լոռու մարզի  Քարաբերդ գյուղում  գայլերը հոշոտել են 1 խոզ եւ 1   խոշոր եղջերավոր անասուն: Ըստ գյուղապետի, վերջին 3 ամիսների ընթացքում գայլերը գյուղում հոշոտել են 16 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: