Դերասան Սերգեյ Դանիելյանն (Յոժ) այժմ համագործակցում է Կամերային թատրոնի հետ, իսկ Կամերային երաժշտության թատրոնից նեղացել է ոչ թե ինքը, այլ հենց թատրոնն է իրենից նեղացել։ Դերասանն այս մասին հայտարարեց նոյեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Չեմ ուզում խոսել Կամերային երաժշտության թատրոնի մասին, ապուշ թատրոն է, որ իր համար աշխատում է, էլի։ Իսկ Կամերային թատրոնում խաղում եմ գրեթե ամեն ուրբաթ։ Ինչ վերաբերում  է սերալներին, որոնցում նկարահանվում եմ, ապա դրանք ինձ ավելի մեծ ճանաչում եւ ավելի մեծ պատասխանատվության  զգացում բերեցին։ Եթե դու այդքան ճանաչված ես, չես կարող աչք փակել այն փաստի վրա, որ քեզ կամ քո քաղաքացուն էշի տեղ են դնում։ Հայտնի լինելը ես պետք է մի ձեւով օգտագործեմ, չէ՞»,- ամփոփեց Դանիելյանը։