Հայաստանի պետական գույքի կառավարման վարչությունը Արարատի մարզպետի խնդրանքով աճուրդի կհանի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող 2 ավտոմեքենաները՝ «Մերսեդես-Բենց S-420» եւ ՎԱԶ-21213։ «Մերսեդեսը» 1991 թ. արտադրության է, մեկնարկային գինն է՝ 1,3 մլն դրամ (3,6 հազ. դոլար)։ «Ժիգուլին» 2000 թ. արտադրության է, մեկնարկային գինն է 415 հազ. դրամ (մոտ 1100 դոլար)։

Ըստ կառավարության ներկայացրած տեղեկանքի՝ երկու մեքենաներն էլ ունեն 70 տոկոս մաշվածություն։

Աճուրդը տեղի կունենա առաջիկա 2 ամսվա ընթացքում։