Նոյեմբերի 17-ին`ժամը 10.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները եւ անտառտնտեսության աշխատակիցները, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաեւ զինվորներ:
Հրդեհի տարածումը դեպի անտառային հատված արգելափակված է, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Սահմանել է հերթապահություն:
Նախնական տվյալներով այրվում է հարյուրավոր հա խոտածածկ տարածք, թփուտ եւ մացառուտ:





























