Նոյեմբերի 17-ին, ժամը 14.10-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ահազանգել մի երեխա, որ իրենց դպրոցի շենքում ռումբ է տեղադրված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որն պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ահազանգողը եղել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի միջնակարգ դպրոցի մի 12-ամյա աշակերտուհի: Նա մոր ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Եղվարդի բաժին: