Հույս ունենանք, որ Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում գործընթաց կլինի, որը կբերի ղարաբաղյան կարգավորման բանակցությունների արագացման: Այդ մասին լրագրողների հետ զրուցյում նշել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ մեկնաբանելով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը:

Նրա կարծիքով, Աստանայում շոշափելի ոչինչ չի լինի ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ. «Կարգավորումը գործընթաց է, որը երկար ժամանակ է պահանջում»:

Նշենք, որ Աստանայում կայանալիք գագաթաժողովին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Քննարկվելու են ձգձգվող հակամարտությունները, ներառյալ՝ իրավիճակը Կովկասում: Գագաթաժողովին մասնակցելու են ԵԱՀԿ 56 անդամ եւ 12 գործընկեր երկրների ներկայացուցիչներն ու 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: