Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն գործարկում է քարոզարշավի պաշտոնական կայքէջը www.loveyerevan.am հասցեով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այստեղ կգտնեք Տարոն Մարգարյանի եւ իր թիմի նախընտրական ծրագիրը, կատարած աշխատանքների հաշվետվությունը, տեսանյութեր, լուսանկարներ, մամուլի հրապարակումներ, հանդիպումների ժամանակացույցը, կծանոթանաք ավագանու մեր թեկնածուներին:

Կայքը կբացվի քարոզչության մեկնարկին, այսօր կեսգիշերին»,-նշել է Աշոտյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին: Ընտնրություններին մասնակցում է երեք ուժ՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: