ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը որոշել է կտրուկ փոփոխել բուհական ընդունելության կարգը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին լրագրողներին տեղեկացրեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ ընդունելության քննություններում կոռուպցիան վերջին տարիներին էապես նվազել է, նվազել են նաեւ բողոքները։ Դա համեմատելի չէ կոռուպցայի այն մասշտաբի հետ, որ առկա է բուհերի միջանկյալ եւ ավարտական քննություններում։

Նախարարությունը ընդունելության քննությունների համար նախատեսում է ստեղծել թեսթերի շտեմարաններ, որոնք կհրապարակվեն՝ իրենց պատասխաններով հանդերձ։ Ընդունելության քննությունների բոլոր հարցերը կվերցվեն այդ շտեմարաններից։ Այդ մեխանիզմը կտարածվի, մասնավորապես, հայոց լեզվի քննությունների վրա։

Օտար լեզվի քննությունները նույնպես կունիֆիկացվեն։ Յուրաքանչյուր լեզվի համար կկիրառվի սերտիֆիկացված հարցաշարար։ Օրինակ՝ անգլերենի համար դա կլինի Toifle-ը։ Բոլոր տեսակի մասնագիտացված առարկաների համար նույնպես կկիրառվեն սերտիֆիկացված հարցաշարարեր, ինչը որ կատարվում է աշխարհի մի քանի հազար այլ բուհերում։