Կրթության եւ գիտության նախարարությունում կադրային փոփոխություններ չեն լինի: Նոյեմբերի 18-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Շոկի մեջ եղած հիվանդին  երկրորդ անգամ չեն գցում շոկի մեջ»,-ասաց բժիշկ Աշոտյանը: Բացի այդ նա նշեց, որ «վարչապետը խոսել է ոչ թե նախարարության, այլ ոլորտի կոռուպցիայի մասին»:

Աշոտյանը կոռուպցիայի դեմ պայքարի մեջ կներգրավի նաեւ բուհերի ուսանողական խորհուրդներին, ովքեր իրենց ռեկտորներից կպահանջեն հակակոռուպցիոն հաշվետվություն: