Օմսկ-Վլադիվոստոկ չվերթի օդանավի ուղեւորը հանել է իր հագուստները, սկսել է բղավել ու վազել օդանավի սրահով:  Կռվարարին հանդարտեցրել եւ հագցրել են միայն Կրասնոյարսկում, երբ օդանավը նստել է վերալիցքավորման համար: Ինչպես հաղորդում է Life News-ը, պարզվել է, որ կռվարարը Օմսկի 23-ամյա բնակիչ է:

Ոստիկանները հայտնել են, որ նա կտրականապես հրաժարվել է հագնվել: Նրան անգամ բերման չեն ենթարկել, այլ հանձնել են բժիշկներին: Այժմ տղամարդը գտնվում է Կրասնոյարսկի հոգեբուժարանում՝ նյարդային խնդիրներով: