Հունաստանի մայրաքաղաքում կրկին հարձակման են ենթարկվել Կուրբան բայրամի նամազ իրականացնել ցանկացող մահմեդականները։
Հունական ANA գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 17-ի երեկոյան Աթենքի Արիստոմենեսի պողոտայում  Բանգլադեշից գաղթած 2 մահմեդական փորձել են նամազ իրականացնել, որի ընթացքում ենթարկվել են հույն ծայրահեղականների հարձակմանը։

Հայտնի է դարձել նաեւ, որ մահմեդականների՝ նամազ անելու տարածքին կից շենքերի բնակիչները պատուհաններից ձվերով խփել են նամազ անողներին։

Հունական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ապահովելու մահմեդականների անվտանգությունը։