Վրացական էլեկտրոնային լրատվամիջոցներում նոյեմբերի 18-ին ոչ պաշտոնական տեղեկություն է տարածվել, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու կառավարությունում եւ դիվանագիտական կորպուսում:

«Ինտերպրեսսնյուզ» գործակալությունը հաղորդում է, որ Վրաստանի փոխարտգործնախարար Գիգա Բոկերիան կզբաղեցնի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը: Այդ պաշտոնը զբաղեցնող Էկա Տկեշելաշվիլին կփոխարինի ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Թեմուր Յակոբիշվիլիին, որին նշանակելու են ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան:

Գործակալությունը հաղորդում է, որ Եվրոպայի Խորհրդում Վրաստանի դեսպան Զուրաբ Չիաբերիշվիլին նշանակվելու է Շվեյցարիայում դեսպան: