Հարավային Օսիայի Լենինգորյան շրջանի Կոնչավետ գյուղի մերձակա անտառում մոլեգնող հրդեհը մոտենում է ռուսական ռազմակայանին:

 Հրդեհի օջախը գտնվում է զինամթերքների պահեստի եւ ռազմական տեխնիկայի մերձակայքում:

«Ռուս զինվորականների զինմթերքն եւ ռազմական տեխնիկան հիմնականում գտնվում են Կոնչավետում: Հրդեհը սկսվել է հենց այդ վայրում, եւ վտանգ կա, որ կրակը կանցնի զինամթերքին»,- նկատում են տեղացիները:

Նշենք, որ հրդեհը բռնկվել է մի քանի օր առաջ, եւ առայսօր այն չի հաջողվել մարել: