Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնելու է Խորվաթիա: Սարգսյանի այցը կայանալու է Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչի հրավերով:

Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 7-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պուլայից կմեկնի Զագրեբ, որտեղ Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-խորվաթական բիզնես-ֆորումի բացմանը, հանդես կգան ելույթներով:

Զագրեբում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Խորվաթիայի Ազգային Ժողովի նախագահ Լուկա Բեբիչի եւ վարչապետ Յադրանկա Կոսորի հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ պատմամշակութային վայրեր:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 8-ի երեկոյան: