Պեկինում վարորդ Դուն Ֆեյը, ով վրաերթի է ենթարկել 11 հետիոտնի, որոնցից 2-ը մահացել են, դատապարտվել է մահապատժի:

33-ամյա Դուն Ֆեյը, մեքենան վարելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել 11 հետիոտնի, երից հետո բախվել բեռնատարին, հաղորդում է Rosbalt-ը:

Դատապարտվածի ընտանիքը պետք է վճարի 1,5 մլն յուան (200 հազար դոլար) տուժածների ընտանիքներին: Դատը տեւել է 8 ամիս. Ողբերգությունը տեղի է ունեցել 2010-ի մարտին: