Ճապոնիայում ձերբակալվել է ճապոնական մաֆիայի 63-ամյա պարագլուխ Կիեսի Տակայաման, որը համարվում է երկրորդը յակուձայում: Նրա ձերբակալման գործողությանը մասնակցել է 140 ոստիկան:

Նա ձերբակալվել է Հոնսյու կղզու հարավում գտնվող Կոբե քաղաքի իր տանը: Տակայաման դիմադրություն ցույց չի տվել, գրում է Lenta.ru-ն:

Տակայամային կներկայացվի շինարարական բիզնեսում աշխատող 65-ամյա գործարարից 480 հազար դոլար շորթելու մեղադրանք: Իրավապահ մարմինների վարկածով, այդ գումարը գործարարից կորզվել է ստիպողաբար «տանիք» ունենալու դիմաց: