Վրաստանի խորհդարանի նախկին խոսնակ, «Միացյալ Վրաստան» ընդդիմադիր դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն նախորդ մի քանի օրերին այցելել է եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Ավստրիա եւ ունեցել է փակ բանակցություններ:
Շարժման մամուլի ծառայության ղեկավար Խաթունա Իվանիշվիլին հայտարարել է, որ Նինո Բուրջանաձեն հանդիպել է նաեւ եվրոպական երկրներից մեկի նախագահի հետ, նաեւ մի շարք այլ բանակցություններ է ունեցել: Մամուլի քարտուղարը հրաժարվել է նշել նախագահի անունը, գրում է Грузия Online-ը:
Չհաստատված տեղեկություններով, նախկին խոսնակն այդ բանակցություններն անցկացրել է նոյեմբերի 25-ին Թբիլիսիում կայանալիք Վրաստանի լիազորված ներկայացուցիչների համաժողովրդական հավաքի կապակցությամբ: Այդ օրը ժողովի 12 հազար պատվիրակները պատրաստվում են պահանջել նախագահ Սահակաշվիլիի հրաժարականը:





























