Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը վերջապես առաջին հաղթանակն է տոնել Չինաստանում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում: Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Վրաստանի հավաքականին, որը, ի դեպ, օլիմպական գործող չեմպիոնն է:

Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն իրենց պարտիաներն ավարտել են հաղթանակով, Նելլի Աղինյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը պարտություն է կրել:

Այսպիսով, Հայաստանը 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 4 միավորով հանգրվանել է 7-րդ հորիզոնականում: Իսկ առաջատարը Լեհաստանի հավաքականն է, որին հաջորդում են Չինաստանի 1-ին եւ Վրաստանի հավաքականները: Հայաստանին միավորների քանակով գերազանցում են նաեւ Ուկրաինան, Ռուսաստանը, Չինաստանի երկրորդ թիմը: