Ավարտվել են Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Մահմուդ Ահմադինեժադի եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի այցերն Ադրբեջան, հայտնում է Ադրբեջանի պետական «ԱզերԹաջ» գործակալությունը։
Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում նոյեմբերի 1-ին նախագահների պատվին պատվո շքախումբ է կանգնեցվել։
Պետությունների ղեկավարներին ճանապարհել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը եւ այլ պաշտոնատար անձինք։




























