Շվեդիայի դատարանը բավարարել է Ավստրալիայի քաղաքացի, Wikileaks  կայքէջի հիմնադիր 39-ամյա Ջուլիան Ասանջին ձերբակալելու թույլտվություն տալու դատախազության հարցումը։ Նրան ցանկանում են հարցաքննել բռնաբարության գործով:

Այժմ դատախազությունը ձգտելու է հասնել Ասանջի ձերբակալության միջազգային օրդերի ստացմանը:

Շվեդական Dagens Nyheter տվյալներով, լրագրողին կասկածում են հինգ բռնաբարություն կատարելու մեջ:

Ինքը՝ լրագրողը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները՝ դրանք համարելով գաղտնի նյութեր հրապարակող իր կայքէջի հանդեպ որոշ ուժերի արձագանքը, հայտնում է ВВС Russian-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, WikiLeaks կայքէջն իրաքյան պատերազմի վերաբերյալ 400 հազար գաղտնի փաստաթուղթ է հրապարակել։ Փաստաթղթերը ներառում են 2004 թվականի հունվարի 1-ից 2009 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։