Եթե մոտ 2 շաբաթ առաջ ՀՀ իշխանությունը ի դեմս ԿԲ նախագահի «Հրապարակ»-ի հետ զրույցում չէր հերքել, որ 163 մլն դոլարի ԱՄՆ բժշկական ապահովագրության խարդախության գործով հանցախումբը հնարավոր է մեկ բնակարան գնած լինի Հայաստանում: ԱԺ-ում թերթի հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կտրականապես հերքել է անգամ դա։ ԿԲ նախագահից թերթը հետաքրքրվել է, թե ի՞նչ նորություն կա այդ առթիվ, պարզվե՞լ է ինչ բնակարան է։ Արթուր Ջավադյանը պատասխանել է. «Մենք ուսումնասիրություն արել ենք, որեւէ բան չենք բացահայտել»: Ասել է թե՝ բնակարա՞նն էլ չեք բացահայտել, հարցին Ջավադյանը արձագանքել է. «Չէ, նման բան չկա։ Ընդհանրապես տենց բան չկա»: «Այդ դեպքում ինչի՞ մասին էր խոսել ԱՍՆ դատախազը» թերթի հարցին ԿԲ նախագահը հայտարարել է. «Ես չգիտեմ։ Միացյալ Նահանգների դատախազը նման բան չի ասել, եթե ուշադիր կարդաք։ ...ԱՄՆ դատախազն ասել էր, որ նման բան հնարավոր է, բայց պարզվեց՝ տենց բան չկա, որեւէ խնդիր չկա»:
Հիշեցնենք, որ Հայաստանում գումարների շարժի ու փողերի լվացման մոնիտորինգ է իրականացնում Կենտրոնական բանկը։
Մամուլում նաեւ տեղեկություններ են տպվել, որ հայաստանյան որոշ բանկերում՝ «Կոնվերսում» ու «Արդշինինվեստբանկում», ԱՄՆ հետախուզության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում այդ գործի հետ կապված։ «Չի համապատասխանում իրականությանը, որեւէ մասնագետ Միացյալ Նահանգներից էդ հարցով չի եկել։ Որեւէ ստուգում որեւէ բանկում էս պահին չի իրականացվում»: «Իսկ հնարավո՞ր է՝ ԿԲ-ն է ստուգումներ իրականացնում» հարցին Ջավադյանը պնդել է. «Նման խնդիր չունենք, որ ստուգում անենք, որովհետեւ նման խնդիր չկա ՀՀ-ում»:




























