Ոչ պաշտոնական տեղեկություններով, ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ  իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի պահանջին` Եվրոպական հակահրթիռային համակարգերի (Եվրո ՀՀՊ) ստեղծման վերաբերյալ ամփոփից փաստաթղթում չնշել սպառնալիք հանդիսացող որեւէ երկրի անուն:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, բանակցություններն այն մասին, թե ով պետք է կառավարի երկրում տեղակայված ռադարը, դեռեւս քննարկման փուլում է։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն Թուրքիային առաջարկել էր իր տարածքում տեղակայել ռադարների մի մասը։ Անկարայի վերջնական պատասխանն այս հարցի շուրջ սպասվում է, որ կհնչի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։

Իրանի ԱԳՆ իր հերթին անհանգստություն է հայտնել Անկարային՝ կապված Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարների հնարավոր տեղակայման հետ։

Նշենք, որ Հյուսիսատլանտյան բլոկի գագաթաժողովը Լիսաբոնում կբացվի նոյեմբերի 19-ին։