Այս գիշեր Երեւանի իր բնակարանում սրտամկանի ինֆարկտից մահացել է Գրիշա Սարկիսովը: Հիշեցնենք, որ նա Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին եղել է նախագահի թիկնազորի ղեկավարը, Պետական պահպանության ծառայության պետը: Գրիշա Սարկիսովը ուներ գեներալ-մայորի զինվորական աստիճան:

Մեր տեղեկություններով, այս գիշեր նրան բուժօգնություն ցույց տալու համար մի քանի բրիգադ է ժամանել Սարկիսովի բնակարան, սակայն բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը: