Թերթը Սարյան փողոցից Կենտորնի ոստիկանություն տարված 9 աղջիկների փաստի կապակցությամբ զրուցել է Ոստիկանության Կենտոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանի հետ: Հարցին՝ ինչպե՞ս եք որոշելու՝ աղջիկները էմո՞ են, թե՞ ոչ, ինչի՞ հիման վրա են բաժին հրավիրվել՝ Կարապետյանը պատասխանել է. «Ձեզ ոնց ա թվում…երիտասարդ երեխաներին միգուցե ճիշտ պրոֆիլակտիկա տանեն, հետ կանգնեն էդ մտքից, որովհետեւ մենք դեպքեր ենք ունեցել, երբ ինքնասպանություն են գործել, դուք համարում եք դա լա՞վ բան ա: Դրա համար, եթե էսօր իրականում էմո են, եկեք միաձուլվենք ու պայքարենք էդ երեւույթի դեմ…Եթե էմո են, ինձ թվում ա՝ ճիշտ են արել, որ հրավիրել են, եթե նման բան կա, ուրեմն խրախուսելի ա: Եթե բաժինը հրավիրում ա, օպերատիվ տեղեկություններ էլ կարողա ա ունենա…: Մարդկայինով վերցրած՝ մեր ազգին հարիր չի, մենթալիտետի մեջ չկա նման բան, որ մեր երեխեքի թեկուզ 0.001 տոկոսը նման ուղղվածություն ունենա, դուք էլ, հասարակական բոլոր կազմակերպություններն էլ պիտի միաձուլվեն ու պայքարենք այս ահավոր կեղտի դեմ…»:
Մեր կողմից հավելենք՝ ոստիկանի խոսքից ստացվում է, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ովքեր են էմոները, սակայն անդուլ պայքար են սկսել նրանց դեմ:




























