Նոյեմբերի 18-ին ժամը  20.45-ից, Լոռու մարզում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները Բազումի լեռնաշղթայի վրա, որին ներգրավվել են հրշեջ-փրկարարներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցներ, բնակիչներ, զինծառայողներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով այրվել է. Պուշկինո գյուղի վարչական տարածքում` 800 հա խոտածածկ տարածք, Գարգառ գյուղի վարչական տարածքում` 200 հա, Կաթնաղբյուր, Ուրասար, Ստեփանավան քաղաքի Արամիս թաղամասում` 500 հա: Ընդհանուր առմամբ հրդեհի հետեւանքով այրվել է 1500 հա խոտածածք տարածք: Ներկա պահին կան կրակի փոքր օջախներ, որոնք գտնվում են բարձրունքների վրա: Սահմանվել է հերթապահություն: