Հայաստանի հեռուստաընկերություններում «վինեգրեդային» (աղանդերի տեսակ) վիճակ է տիրում, յուրաքանչյուր հեռուստաըկերություն ամեն ինչ լցնում է, որ կարողանա հեռուստադիտողին գրավի:
Նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, այսօր հեռուստաեթերը լցված է սերիալներով: «Ամենառեյտինգային ժամերին որ ալիքը միացնում ես սերիալ է, իմ դիմացի մեքենա նորոգող մեխանիկ էլ է սերիալներում նկարվում է»,-ասաց Ադիբեկյանը:
Նա նաեւ նշեց, որ հասարակությանն ամենահասանելի հեռուստաալիքն այսօր Հանրայինն է, որը դիտում է ժողովրդի 60 տոկոսը, սակայն միայն 30 տոկոսն է վստահում այդ ալիքով հաղորդված ինֆորմացիային:
Այլ պատկեր է «Շանթ»հեռուստաընկերության դեպքում: Ադիբեկյանի տվյալներով, այն դիտում է 30 տոկոսը, սակայն 20 տոկոսը վստահում է հաղորդված տեղեկատվությանը:





























