Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը չեղյալ է համարել իր Իսրայել այցելությունը, որը պետք է տեղի ունենար հինգշաբթի օրը: Այս մասին նշված է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ չի նշվում Շվեդիայի ԱԳ նախարարի այցելությունը չեղյալ համարելու պատճառները: Հնարավոր , որ Շվեդիայի ԱԳՆ-ին նման որոշում է կայացրել այն տեղեկատվությունից հետո, ըստ որի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «քննարկում է այդ հանդրպումից հրաժարվելու հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ այդ երկու երկրների միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան այն բանից հետո, երբ շվեդական «Աֆտոնբլադետ» թերթը տեղեկացրեց, որ իսրայելական զինվորները կտրում եւ վերցնում են սպանված պաղեստինցիների օրգանները: Իսրայելը Շվեդիայի իշխանություններից պահանջել է դատապարտել այդ հրապարակումը, սակայն Ստոկհոլմը հրաժարվել է դա անել, դա մեկնաբանելով մամուլի ազատությամբ: