Նոյեմբերի 14-ին, երբ Զենիթը հռչակվեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի փողոցներ դուրս եկած ֆանատները բախվել էին ոստիկանների հետ: Բացի այդ ֆուտբոլասերները դաժանորեն ծեծել էին մի ոստիկանի: Ոստիկանությունը հայտարարել էր, թեր ոստիկանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ պատահաբար ընկել է: Սակայն ինտերնետում հայտնված տեսագրությունում ակնհայտ երեւում է, որ ոստիկանը միայնակ ընկել է ֆանատների ձեռքը: Միեւնույն ժամանակ, տեսագրությունից անհետացել է ՄՀՕՋ-ի եւ երկպագուների բախումների կադրերը` մոտ տասը րոպե, հաղորդում է Championat.ru-ն: