Ամերիկացի կենսաբանները պարզել են սպիրտային խմիչքների՝ սիրտ-անոթային համակարգի վրա ունեցած օգտակար ազդեցության մեխանիզմները։ Այս աշխատանքների արդյունքները կարող են օգնել աթերոսկլերոզի դեմ դեղամիջոցների ստեղծման գործում։
Սպիրտային խմիչքների փոքր չափաբաժինը, համաձայն բժիշկների դիտարկումների, 20-40 տոկոսով պակասեցնում է սիրտ-անոթային հիվանդություներից մահանալու ռիսկը։ Այս մասին վկայում են նաեւ մկների վրա կատարված փորձարկումները։




























