Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի հետ աշխարհի գավաթը նվաճած մարզիչ Լուիշ Ֆելիպե Սքոլարին հայրենքիում արժանացել է հարվածի գլխին, այն էլ ռադիոընդունիչով: Սքոլարին այժմ մարզում է բրազիլական Պալմերայս ակումբի թիմը եւ հերթական խաղից հետո հարցազրույց է տվել: Այդ ընթացքում տրիբունայից նետած փոքրիկ ռադիոընդունիչն ընկել է ուղիղ մարզչի գլխին: Սքոլարին իրեն չի կորցրել եւ անմիջապես բռունցք է ցույց տվել ֆուտբոլասերներին, իսկ լրագրողին ասել է, որ իրեն գցելու համար ավելի մեծ բան է հարկավոր:





























