Վրաստանի խորհրդարանը Սոչիում 2014 թվականին Օլիմպիական խաղերի անցկացման դեմ բողոքի քաղաքականություն է նախապատրաստում։
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի հայրենակիցների կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Նուգար Ծիկլաուրին։
Նրա խոսքով, Աբխազիայի աքսորյալ կառավարության ու փախստականների հետ կվերլուծվեն Սոչիի Խաղերի դեմ հանդես գալու գործոնները։ Նախատեսվում են համատեղ միջոցառումներ եւ մշակվում բողոքի միասնական քաղաքականություն, գրում է «Գրուզիա Online»-ը։




























