ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանի ռազմաօդային ուժերի մի ուղղաթիռ ազատագրված տարածքների վրայով թռիչքից հետո հարկադրված վայրէջք է կատարել Ագդերինյան շրջանի թիվ 3 կոլտնտեսության՝ շփման գծի մոտ, եւ այլեւս չի կարողացել օդ բարձրանալ:

Ինչպես հաղորդել էր «APA» գործակալությունը, ռազմական ուղղաթիռը սեպտեմբերի 5-ի օրվա երկրոդ կեսին շարժվել է Աղդամի ուղղությամբ, որից հետո փոխել է ուղղությունը դեպի Ագդեր-Տերտեր: Սեպտեմբերի 5-ի երեկոյան ուղղաթիռը վայրէջք է կատարել Ագդերինյան շրջանի Մոդագեզ գյուղի մոտ եւ անհայտ պատճառով մինչ այժմ գտնվում է այնտեղ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը NEWS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ուղղաթիռի հարկադրված վայրէջքի մասին լուրը, նշեց. «Դա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է, եւ չի համապատասխանում իրականությանը»: