Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նոր Արեշի 7-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Դ.-ի վարձակալած տան խոհանոցում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է խոհանոցում (մոտ 7 քմ) կենցաղային իրեր, լվացքի մեքենան՝ ամբողջությամբ, իսկ սառնարանը եւ խոհանոցի դուռը մասամբ ջերմահարվել են:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: