Նավթի շուկան ուրբաթ թույլ անկում է գրանցել նախորդ օրվա գների կտրուկ աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 102,02 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,29 դոլարով (0,28 տոկոս) ցածր է նախորդ առճուրդների փակման մակարդակից։ Հինգշաբթի այս պայմանագրերը թանկացել էին 4,28 դոլարով (4,37 տոկոս)՝ հասնելով 102,31 դոլարի մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,45 դոլարով (0,48 տոկոս)՝ մինչև 92,42 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքն աճել էր 2,45 դոլարով (2,71 տոկոս)՝ մինչև 92,87 դոլար մեկ բարելի դիմաց։



























