Հունաստանն ու նրա օտարերկրյա վարկատուները վերջնական համաձայնություն են ձեռք բերել բարեփոխումների փաթեթի շոիրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ծակալոտոսին:

«Տեխնիկական համաձայնագրի բոլոր հարցերի շուջ բանակցություններն ավարտվել են», — ասել է Ծակալոտոսը:

Պայմանավորվածությունը մասնավորապես վերաբերվում է աշխատանքային բարեփոխումներին, էներգետիկային, կենսաթոշակների ու հարկերի կրճատմանը:

Վարկատուների ներկայացուցիչները մշտապես գնահատում են Հունաստանի` իրենց պահանջները կատարելը: Առանց դրա հնարավոր չէ երկրին վարկեր տրամադրելը, իսկ առանց վարկերի Հունաստանին դեֆոլտ է սպառնում, ինչն անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ: