Երեւանում, Արցախի եւ Այվազովսկի փողոցների խաչմերուկում մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Mercedes մակնիշի 34 TR 610 համարանիշի ավտոմեքենային (վարորդ 64-ամյա Վոլոդյա Կ.)։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Mercedes-ի ուղեւորներ 17-ամյա Մարիամ Պ.-ն, 61-ամյա Կարինե Պ.-ն եւ 12-ամյա Կարինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տվյալներով, փախուստի դիմած ավտոմեքենան սեւ գույնի Lexus է եղել, համարանիշներն էլ «111 ԼP 11»։ Նշված ավտոմեքենան հաշվառված է «Մանչո Գրուպ» ընկերության հաշվեկշռում։