Վանաձորի բնակիչներից մեկը հայտնվել է դատարանում՝ 14-ամյա աղջկա բռնաբարելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ երիտասարդը 2015թ. գարնանից մինչև 2016թ. սեպտեմբերը 14-ամյա աղջկա կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ որպես զենք օգտագործվող դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, պարբերաբար բռնաբարել է նրան:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց չի ընտրվել:
Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:




























