Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր ծառայությունների ու ապրանքների գների սառեցման հնարավորությունները` «տնտեսական պատերազմի» դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է Telesur-ը:
Հստակեցվում է, որ Աշխատավորների միջազգային օրը նշելիս Մադուրոն ժողովրդին կոչ է արել աջակցել իր առաջարկությանն ու «մնալ փողոցում»:
«Հավանության է արժանացվել մեծամասնության կողմից, սակայն մենք պետք է փողոցում մնանք` գողերի կողմից չարաշահում թույլ չտալու համար», — ասել է Վենեսուելայի նախագահը:



























