«Շենգավիթ» եւ «Կարմիր բլուր» պատմական հուշարձանների վերականգնման ծրագրերի իրականացման համար մոտ 5 մլն դոլար է անհրաժեշտ:
Մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը հայտնեց, որ երկու ծրագրերն էլ ընդգրկված են Երեւանի զարգացման ծրագրի մեջ:
Նախատեսվում է բարեկարգել երկու հուշարձանների տարածքը, ենթակառուցվածքներ ստեղծել, կանաչապատել, որքանով մասնագետները թույլ կտան՝ կառուցել թանգարաններ եւ գրադարանների շենքեր, կայանատեղի, սրճարան, հուշանվերների վաճառքի կրպակներ:
«Շենգավիթ» ծրագրի համար պահանջվում է մոտ 2 մլն դոլար: Ապագայում «Կարմիր բլուրում» հնարավոր է նաեւ հեծյալ թատերականացված բեմադրությունների անցկացումը: Այս ծրագրի համար կպահանջվի մոտ 3 մլն դոլար:




























