Ապրիլի 30-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 31-ամյա Մարինե Ն.-ն եւ հայտնել, որ ժամը 18.45-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է իր վարորդական իրավունքի վկայականը, 99.000 դրամ եւ բանկային քարտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով ժամը 19.45-ին Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկվել 30-ամյա Արման Դ.-ն եւ 39-ամյա Կամո Խ.-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ Կամո Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: