Ապրիլի 20-ին, ժամը 20.05-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուշ թաղամասի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 59-ամյա Հմայակ Դավթյանին, որին շտապօգնության խումբը տեղափոխել էր հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 30-ին, ժամը 8-ի սահմաններում, Հ. Դավթյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:




























