Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չորեքշաբթի օրը կհանդիպի Եղիսաբեթ II թագուհու հետ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին վերջինի հետ բրիտանական խորհրդարանի լուծարումը համաձայնեցնելու համար: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը` վկայակոչելով Մեյի պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Համաձայն Մեծ Բրիտանիայի օրենսդրության` խորհրդարանը պետք է լուծարվի համընդհանուր ընտրություններից առաջ 25 աշխատանքային օրվա ընթացքում: Քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին, ապա օրենսդիր մարմինն իր աշխատանքը կդադարեցնի մայիսի 3-ին, տեղի ժամանակով` 00:01-ին, իսկ թագուհու հետ հանդիպումը ձեւական բնույթ կկրի:




























