Թերթն անդրադառնում է «Թբիլիսիի հայ համայնքի խնդիրները եւ հեռանկարները» թեմայով խորհրդաժողովի ընթացքում` հոկտեմբերի 17-ին, Վրաստանի վերինտեգրման հարցերով փոխնախարար Էլենե Թեւդորաձեի հայտարարությանը, թե Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, եւ Վրաստանը պետական կարգավիճակ չի տալու ու պետականորեն չի գրանցելու Վիրահայոց թեմը:

«Ինչպես նշել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը, փոխնախարարի հայտարարությունը դատապարտելի է, քանզի ակնհայտ է, որ հայտարարություն անողը պատկերացում չունի պատմական ճշմարտությունների մասին:

«Այդպիսի մոտեցումը կարող է հարիր նկատվել տոտալիտար, այլ ոչ թե ժողովրդավարական երկրին, ինչպիսին հավակնում է լինել Վրաստանը»,- նշեց տեր Վահրամը` ավելացնելով, որ նման հայտարարությունները հակասում են բոլոր կարգի միջազգային ակտերին: